Ծիրանի տուն-ռեստորան

Կատարյալ վայր ազգային ավանդական ուտեստները տնական մթնոլորտում վայելելու համար։

Հինավուրց կարպետներով և հնաոճ, նրբաճաշակ զարդանախշերով ինտերիերը ստեղծում է իսկական տրամադրություն՝ հայկական տնական ձևով նախաճաշելու, ճաշելու և ընթրելու համար։  

ԾԻՐԱՆԻ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ

ԾԻՐԱՆԻ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ

Եթե Դուք՝ իբրև իսկական ռոմանտիկ անձնավորություն, վաղ առավոտյան դուրս եք եկել զբոսնելու և վայելելու երևանյան լուսաբացը, ապա նվիրե՛ք ինքներդ Ձեզ իսկական հայկական նախաճաշ: Ի դեպ, ավելի լավ է դա անել քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող Ծիրանի տուն-ռեստորանում:

Ռեստորանի ինտերիերում առկա են հայկական ավանդական ոճի էլեմենտներ՝ նրբագեղ փայտե կահույք, ազգային նախշերով գորգերը համադրվում են ժամանակակից մինիմալիզմի հարմարավետ և ընդարձակ մոտեցմամբ:

Այստեղ Ձեզ կառաջարկեն ոչ միայն հանրաճանաչ տեղական նրբախորտիկներ, այլ նաև ճաշատեսակներ, որոնք չեք հանդիպի այլ վայրերում, քանի որ պատրաստվում են ֆիրմային բաղադրատոմսերով: Օրինակ՝ Ծիրանի տուն-ռեստորանում Ձեզ կառաջարկեն քաղաքի ամենահամեղ խորովածը, արաժանը, խնոցու թանը, իսկական տնական կոմպոտը: Եթե Դուք նախընտրում եք լիարժեք ճաշել, ապա անպայման արժե պատվիրել շեֆ-խոհարար Արտակի խաշլաման կամ «կեր ու սուս»-ը՝ բանջարեղենով տապակած տավարի միսը: Հատուկ ուշադրության է արժանի հորթի կաթնային մսից պատրաստված կերակրատեսակը. այն պատրաստելու համար օգտագործում են կրծքի կաթից անմիջապես կտրած հորթի միսը: 

Ծիրանի տուն-ռեստորանի ընդհանուր դահլիճը նախատեսված է 80-100 հյուրի համար, այստեղ առկա են նաև 8, 10 և 20 հոգու համար նախատեսված առանձնասենյակներ: Ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 20:00-ից, այստեղ կարելի է վայելել կենդանի կատարմամբ ազգային երաժշտություն:

 

ԾԻՐԱՆԻ ՏՈՒՆ-ՌԵՍՏՈՐԱՆ

Միջոցառումներ

/

Ընտանեկան միջոցառումներ

Ծիրանի այգի-ռեստորանը ամենահարմար տեղն է Ձեր ամբողջ ընտանիքի օրը առանձնահատուկ դարձնելու համար: Այստեղ Դուք կարող եք զգալ Ձեզ քաղաքի աղմուկից հեռու և վայելել բնության ամբողջ գեղեցկությունը և խաղաղությունը: Իսկ Ձեր երեխաները կարող են դիտել, թե ինչպես են թոնիրում լավաշ թխում կամ պարզապես խաղալ և զվարճանալ խաղահրապարակում մինչ Դուք կհամտեսեք մեր համեղ կերակուրները: