ՄԵՐ ՄԱՍԻՆ

Միջոցառումներ
Միջոցառումներ
Խոհանոց
Խոհանոց
Առանձնահատկություններ
Առանձնահատկություններ
Ինչպե՞ս է այն սկսվել
Ինչպե՞ս է այն սկսվել
Իջեք ներքև կամ սեղմեք ցանկալի բաժնի վրա
Միջոցառումներ

Միջոցառումներ

«Ծիրանի» տուն-ռեստորանը հարմար է փոքրիկ միջոցառումներ կազմակերպելու համար՝ կորպորատիվ ճաշկերույթներ, ռոմանտիկ ընթրիքներ, ընկերական և աշխատանքային հանդիպումներ: Երկրորդ հարկում առկա են ավանդական կահույքով կահավորված փոքրիկ առանձնասենյակներ՝ հարմար փոքր խնջույքների, ընտանեկան-ընկերական, ինչպես նաև գործնական հանդիպում-ճաշկերույթների համար:

Միջոցառումներ
Խոհանոց
Առանձնահատկություններ

Առանձնահատկություններ

«Ծիրանի» տուն-ռեստորանն արդիականի և ավանդականի համադրությունն է: Այստեղ ավանդականը ներկայացված է ժամանակակից մինիմալիզմի հարմարավետ և ընդարձակ մոտեցմամբ: Ներսում կարող եք տեսնել հնամյա հայկական զարդանախշերով գորգեր, փայտյա աթոռներ, որոնք կիրառվում էին 19-րդ դարավերջին, փայտե զարդանախշերով պահարաններ: Կարող եք համտեսել թարմ մթերքներից պատրաստված նախաճաշեր, հայկական ավանդական ուտեստներ ու աղանդերներ: Ռեստորանի նախամուտք-սրահում ցուցադրվում և վաճառվում են սեփական արտադրության տնական պահածոների լայն ընտրանի: Այստեղից Դուք կարող եք Ձեզ հետ տանել ընդամենը մեկ տարա քաղցրահամ մուրաբա և հենց Ձեր տանը ունենալ «Ծիրանի» տուն-ռեստորանի ջերմությունը:

Առանձնահատկություններ

Ինչպե՞ս է այն սկսվել

Գեղեցիկ հայկական անկյուն Երևանի երիտասարդություն խորհրդանշող Հյուսիսային պողոտայում:  «Ծիրանի» տուն-ռեստորանի ստեղծման գաղափարի հիմքում 19-րդ դարի հայ ազնվական ընտանիքի կենցաղավարության ավանդույթների վերականգնման և փոխանցման ձգտումն է եղել, որտեղ միախառնված են հայկական պարզ կենցաղն ու արևմտյան նրբաճաշակությունը, նվազագույն ճոխությունն է ու բոհեմական վեհաշուքությունը: 2016թ. ստեղծված  «Ծիրանի» տուն-ռեստորանի գաղափարն իրապես հաջողել է իր առջև նախանշված տեսլականում՝ մեկ հարկի տակ ամփոփել ժամանակակիցն ու ավանդական:

Ինչպե՞ս է այն սկսվել